Bloodhound Gang երաժիշտներին ծեծել են ռուսական օդանավակայանում՝ ՌԴ դրոշը պղծելու համար (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի Bloodhound Gang խմբի հետ «սկանդալային կոնֆուզ» է տեղի ունեցել Ռուսաստանում, հայտնում է «Էքսպրես գազետա»-ն:
Ռուսաստան KUBANA փառատոնին գալուց 2 օր առաջ Օդեսայում նրանք պղծել էին Ռուսաստանի դրոշը. խմբի մենակատար Ջարեդ Հենագանը դրոշը մտցրել էր իր տաբատից ներս, ապա հանել ու շպրտել հանդիսատեսի վրա:
Արդեն ռուսական փառատոնին նրանց մուտքը կասեցրել էին՝ ասելով, որ այդ բեմը նման երաժիշտների տեղը չէ:
Ամերիկյան խումբը մեկնել էր Անապա, որտեղ նրանց ավտոբուսի վրա լոլիկներ էին նետել: Օդանավակայանում նրանց վրա հարձակվել էին այսպես կոչված «Կուբանի կազակների զորքերը» և նագայկա տիպի մտրակներով ծեծել նրանց: Ապա գործի էին անցել ոստիկանները՝ նյութեր փոխանցելով դատախազություն:
Ռուսական քաղաքական էլիտան հանդես է եկել հետագայում այդ խմբին Ռուսաստան չթողնելու հորդորով: Ռուսաստանի մշակույթի նախարարը երաժիշտներին «ապուշ» է անվանել:
Նույն առիթով ամերիկյան CNN-ը հայտնում է, որ իրենց երաժիշտները Ռուսաստանում ենթարկվել են ազգայնականների հարձակումներին։ «Ռուս ազգայնականները իրենց զայրույթը թափել են ամերիկացի երաժիշտների գլխին»,– հնչել է հեռուստաընկերության եթերից:










