Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» առաջնորդների գործով դատը կսկսվի օգոստոսի 25-ին
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» գործով դատական գործընթացը կսկսվի օգոստոստի 25-ին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Daily Star-ին:
Շարժման 6 առաջնորդները, որոնց թվում են Մուհամեդ Բադին և նրա 2 տեղակալները, մեղադրվում են դաժանություններ սադրելու, ինչպես ցուցարարների սպանությունների հետ կապված լինելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցաքնություններ են անցկացվում Կահիրեում և Ալեքսանդրիայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:










