Եգիպտոսում պաշտպանության նախարարը բանակցել է իսլամիստների առաջնորդների հետ

15:44 • 04.08.13

Եգիպտոսի պաշտպանության նախարար առաջին փոխվարչապետ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հանդիպել է իսլամիստ առաջնորդների հետ, որպեսզի քննարկեն նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նախկին կողմնակիցների կողմից շարունակվող զանգվածային ցույցերի դադարեցումը։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր տեղեկացրել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ալին։


«Եթե բոլոր կողմերը հրաժարվեն բռնությունից, ապա դեռևս կա հնարավորություն՝ խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ասել է նա։


Նախօրեին իսլամիստները հայտարարել են, որ պատրաստ են հաշտվել Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկության հետ և իշխանությունների հետ երկխոսության գնալ, սակայն մեկ պայմանով, որ Աբդել Ֆաթահ աս-Սիսին պետք է հեռանա քաղաքականությունից։