Իսրայելում աղբատարի և ավտոբուսի բախումից 4 մարդ է զոհվել
Իսրայելի Գեդերա քաղաքի մերձակայքում իրար են բախվել ավտոբուսն ու աղբատարը, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 35 մարդ, հայտնում է Times of Israel-ը:
Ավտոբուսը ուղևորվում էր Ռիշոն լե Ցիոնից և Բեեր Շևա, բախումը տեղի է ունեցել տրանսիսրայելական մայրուղում:
Նախնական տվյալներով` ավտոբուսն է հարվածել աղբատարին, ինչի հետևանքով երկու մեքենաներն էլ շրջվել են:










