Չինաստանի լեռներում 23 զբոսաշրջիկ է կորել

18:28 • 04.08.13

Չինաստանի կենտրոնական Հուանյուան լեռներում 23 զբոսաշրջիկ է կորել, հայտնում է Xinhua լրատվականը:


Զբոսաշրջիկները կորել են աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի՝ «Սանսյայի» շրջակայքում:


Զբոսաշրջիկները, որոնք նախնական տվյալներով հիմնականում Յաչան քաղաքից են,նախօրեին չէին վերադարձել իրենց ավտոբուս: Սրա մասին ոստիկանություն ահազանգել էր ավտոբուսի վարորդը:


Կորածներին փնտրում են փրկարարներն ու տեղի բնակիչները: Փրկարարները մտահոգություն են հայտնել զբոսաշրջիկների անվտանգության հարցով, քանի որ տեղանքում ուժեղ անձրևներ են: