Լոս Անջելեսի ծովափում վարորդը միտումնավոր քշել է մարդկանց վրա. կան տուժածներ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի լողափերից մեկում տղամարդը մեքենայով միտումնավոր քշել է հանգստացողների վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, 12-ը վիրավորվել են։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Սակայն ինչպես հաղորդել են ականատեսները, նա մարդկանց ուղղությամբ միտումնավոր է քշել։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ «Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, նրա ավտոմեքենան հայտնաբերվել է, բայց վարորդը մեջը չի եղել։ Սակայն հնարավոր կասկածյալն արդեն ձերբակալվել է»,- ասել են ոստիկանությունից։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։










