Ահաբեկչական պառնալիքն ամենալուրջն է վերջին տարիների ընթացքում. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ սենատոր Սաքսբի Չեմբլիսը հայտարարել է, որ սպառնալիքը, որի պատճառով ԱՄՆ-ն մեկ օրով փակել էր իր դեսպանությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 20 երկրներում, ամենալուրջն է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, տեղեկացնում է BBC-ն:
Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամ Չեմբլիսը հայտնել է, որ հետախուզության հավաքած տվյալների համաձայն՝ ստեղծվել էր այնպիսի մի իրավիճակ, որը տիրում էր 2001-ի սեպտեմբերի 11-ի նախօրեին:
Հիշեցնենք, որ ուրբաթ ԱՄՆ-ն նաև նախազգուշացում էր հրապարակել՝ աշխարհում ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնելով «Ալ-Կաիդայի» կողմից նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին:










