Շվեյցարիայում ճոպանուղու վթարի հետևանքով ամուսիններ են զոհվել. նրանց 1 ամյա երեխան փրկվել է

21:02 • 04.08.13

Շվեյցարական Շվից կանտոնայում ճոպանողու վրա տեղի ունեցած վթարի արդյունքում ամուսնական զույգ է զոհվել: Լանջով իջնելիս խցիկը վայր է ընկել 30 մետր բարձրությունից:

 

Ուղևորները՝ ամուսինը և կինը, մահացել են տեղում, իսկ նրանց 1-ամյա երեխային հաջողվել է փրկվել: Երեխային բուժում են բժիշկները, իսկ ոստիկանությունը հետաքննում է կատարվածի մանրամասները: Ենթադրվում է, որ նա կենդանի է մնացել երեխաների տեղափոխման համար նախատեսված պայուսակի շնորհիվ: Ըստ նախնական տվյալների խցիկը նախատեսված էր միայն բեռնատար փոխադրումների համար, հաղորդում է Вести.ru-ն: