Բրիտանուհին ավարտել է իր նստացույցը հասարակական զուգարանում

23:15 • 04.08.13

Բրիտանիայի Բաթ քաղաքում 67-ամյա բնակչուհին ավարտել է իր նստացույցը հասարակական զուգարանում, հայտնում է BBC-ն:


Լին Փեթերսոնը բողոքում էր այդ քաղաքում ու շրջակայքում հասարակական զուգարանների փակման որոշման դեմ. դեկտեմբերին քաղաքային խորհուրդը որոշել էր փակել 27 զուգարաններ՝ տարեկան 120.000 ֆունտ խնայելու նպատակով:


Եվ ահա, չորեքշաբթի օրը տարեց բրիտանուհին իր քնապարկով տեղափոխվել էր «պետքարան»: 2000 ստորագրությամբ խնդրագրի առկայության պայմաններում նա որոշել է դադարեցնել իր ակցիան: Նա նշել է, թե հուսով է հիմա խորհուրդը կհասկանա, թե ինչի հետ գործ ունի: