Թուրք գործարարից Մոսկվայում 500 հազար ռուբլի են գողացել
Մոսկվայում անհայտ անձը գողացել է Թուրքիայից ժամանած գործարարի պայուսակը, որում եղել է 500 հազար ռուբլի. տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Շաբաթ օրը՝ ժամը 19։00-ին, ոստիկանություն է դիմել մասնավոր ընկերության գլխավոր տնօրեն Թուրքիայի քաղաքացի, ով հաղորդել է, որ ժամը 18։35-ին կովկասյան արտաքինով մեկն իր ձեռքից խլել է գումարով լի պայուսակն ու թաքնվել»,- ասել են ՆԳ նախարարությունից։
Պայուսակում եղել է 500 հազար ռուբլի, որը պատկանել է գործարարին, ինչպես նաև փաստաթղթեր և բջջային հեռախոս։
Հարցվել է քրեական գործ՝ ՔՕ 161 հոդվածի հատկանիշներով (կողոպուտ)։










