Թուրքական ոստիկանությունը կրկին ուժ է կիրառել Ստամբուլում ցույցը ցրելու համար

00:53 • 04.08.13

Ստամբուլի ոստիկանությունը շաբաթ կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ ցուցարարների հավաքը ցրելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ Reuters գործակալությանը հղումով:


Ընդդիմադիր խմբերը նախօրոք հայտարարել էին, որ շաբաթ պատրաստվում են ցույցեր կազմակերպել Թաքսիմ հրապարակում, ինչի արդյունքում էլ ոստիկանները հերթապահում էին քաղաքի կենտրոնում: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ցուցարարներին չի հաջողվել մեծ խմբեր հավաքել:


Ցուցարարներին ցրելու ընթացքում տեղի ունեցած ձերբակալությունների մասին դեռևս չի հաղորդվում: