Մինեսոտայի քաղաքներից մեկի 4-ամյա քաղաքապետը վերընտրվել է

09:46 • 05.08.13

Ռոբերտ (Բոբի) Թաֆթսը դեռ դպրոց էլ չի գնում, սակայն արդեն հասցրել է երկրորդ անգամ վերընտրվել ամերիկյան  Մինեսոտա նահանգում գտնվող փոքրիկ զբոսաշրջային քաղաքի քաղաքապետի պաշտոնում, հայտնում է Associated Press-ը:

 

Քաղաքը չունի որևէ ֆորմալ կառավարություն, բնակչությունը 22-ից 28 մարդ է՝ կախված նրանից, թե նախարարն ու իր ընտանիքը քաղաքում են, թե ոչ:

 

Քաղաքապետ Թաֆթսի անունն ընտրվել է կիրակի օրը տեղի ունեցած ամենամյա փառատոնի ընթացքում: Յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել մասնակցել ընտրություններին՝ քվեարկության համար վճարելով մեկ դոլար՝ այնքան անգամ, որքան ցանկանար:
Բոբին 3 տարեկան էր, երբ հաղթեց ընտրություններն անցած տարի:

 

«Երեկ ժամը 3-ից նա տեսախցիկների առջև է: Նա երկար օր է ունեցել, բայց լավ է իրեն պահում: Ես զարմացած եմ»,- ասել է նրա մայրը: