Նիդերլանդներում 7 տոննա եվրո է առգրավվել
Ամստերդամի ոստիկանությունը 7 տոննա կշռող կանխիկ եվրո է առգրավել երկու տղամարդու մոտից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:
Խոսքը 700 հազար եվրո գումարի մասին է: Տղամարդիկ կասկածվում են թմրաբիզնեսից ստացված գումարների լվացման համար:
Նրանցից մեկը կոլումբիացի է: Նրան բռնել էին Ամստերդամի կենտրոնական կայարանում՝ գնացք նստելիս, երբ նա փորձել էր Փարիզ գնալ: Կասկածելի տղամարդու մոտ 13 հազար եվրո էին հայտնաբերել: Արդեն նրա բնակարանում ոստիկանները 680 հազար եվրո են հայտնաբերել:










