Բելգիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են հնարավոր ահաբեկչության պատճառով

17:14 • 05.08.13

Բելգիայի ռազմավարական նշանակության մի շարք վայրերում հակաահաբեկչական անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Կայարաններում և օդանավակայաններում մեծացել է ոստիկանության և հատուկ ծառայությունների ներկայությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ձեռնարկված միջոցառումները կապված են Ինտերպոլի՝ ամբողջ աշխարհում ահաբեկչության վտանգի մեծացման վերաբերյալ նախազգուշացման հետ: Սա կապվում է այն փաստի հետ, որ «Ալ-Կաիդան» Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների բանտերից ահաբեկչության համար կասկածվողների բազմաթիվ փախուստներ է կազմակերպել:

 

Այլ տեղեկությունների համաձայն՝  բելգիական հակաահաբեկչական ծառայությունները մեծ թվով բելգիացի վարձկանների և կամավորների վերադարձ են ակնկալում Սիրիայից, որտեղ նրանք կռվում էին իսլամիստների կողմից: Բրյուսելը կարծում է, որ նրանք, վերադառնալով Բելգիա, կարող են իրական վտանգ ներկայացնել: