Այսօր տեղի կունենա Ազատ Գասպարյանի հուղարկավորությունը

09:08 • 05.08.13

Այսօր տեղի կունենա ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հուղարկավորությունը։ Սիրված դերասանին վերջին հրաժեշտը կտան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնից՝ ժամը 12-14-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։


Հիշեցնենք, որ Ազատ Գասպարյանը վախճանվել էր օգոստոսի 2-ին՝ 70 տարեկան հասակում։


Ազատ Գասպարյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր։