Թուրքիայի ԶՈՒ շտաբի նախկին պետը դատապարտվել է ցմահ ազատազրկման

16:52 • 05.08.13

Թուրքիայի դատարանն այսօր երկրի Զինված ուժերի նախկին շտաբի պետ Իլքեր Բաշբուղին «Էրգենեկոնի» գործով ցմահ ազատազրկման է դատապարտել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Բաշբուղի հետ ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև մի շարք այլ թուրք նախկին զինվորականներ։

Դատարանն «Էրգենեկոն» խմբավորմանը մեղավոր է ճանաչել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու համար և ճանաչել որպես ահաբեկչական խմբավորում։

 

Հաղորդվում է, որ հեղաշրջման գործով 21 մարդ արդարացվել է։

 

Այս դատավարությունը Թուրքիայում շարունակվում էր արդեն մի քանի տարի։ Գեներալ Իլքեր Բաշբուղը պաշտոնանկ էր արվել 2010թ.-ին։