Խոշոր վթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց

23:41 • 05.08.13

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են Ford Transit մակնիշի 039 ՍԼ 64 և Лада 015 մակնիշի 30 ՕՏ 705 համարանիշերով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ford Transit-ը շտապ օգնության մեքենա է և թիվ 64 բրիգադն է:

 

Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանին հայտնել են, որ շտապ օգնության մեքենան միացրած չի եղել լուսաձայնային ազդանշանները, սակայն վթարից հետո միացրել է, իսկ շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը քննիչ Ա. Մարգարյանին հայտնել է, որ լուսային ազդանշանը միացված է եղել: 

 

Մանրամասներն այստեղ՝ http://shamshyan.com/arm/2013-08-05-car-accident-near-metropol-hotel.html