Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներին» պաշտոններ կառաջարկվեն կառավարությունում
Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներին» մի քանի պաշտոն կառաջարկեն կառավարությունում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:
Ըստ գործակալության տվյալների, իշխանությունները նաև մտադիր են ազատ արձակել շարժման մի շարք ազդեցիկ անդամների:
Հաղորդվում է, որ դրա փոխարեն իշխանությունները «Մուսուլման եղբայրներից» կպահանջեն դադարեցնել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտոսցի իսլամիստները պահանջում են բանակի հրամանատարի հրաժարականը:










