Կեղծվել են ՀՀ արտգործնախարարության կնիքն ու ապոստիլը
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ է ընդունվել համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը կեղծելու գործը, տեղեկացնում է Pastinfo.am–ը:
Ըստ մեղադրական եզրակացության, Հովսեփ Ավագյանը 2011թ. սեպտեմբերին իր ծանոթ Ռոհոլլահ Զաբիհոլլահ Ասլբեգիից վերցրել է 2 փաստաթուղթ և համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կեղծ կնիք և կեղծ ապոստիլ տեղադրելով ու ձեռագիր գրառումներ կատարելով այդ 2 փաստաթղթերի դարձերեսին, 2011թ. տվել է Ասլբեգիին ՝ հետագայում օգտագործելու համար:
Վերջինս չիմանալով, որ դրանք կեղծ են, որպես իրավունք վերապահող փաստաթուղթ ներկայացրել է ՀՀ Ոստիկանություն:
Հովսեփ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանամն միջոց ընտրվել կալանավորումը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










