Ֆրանսիայում հազարավոր քաղաքացիների բողոքում են օդանավակայանի կառուցման դեմ
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում մոտ 8.000 ցուցարարներ բողոքում են քաղաքի հարևանությամբ օդանավակայան կառուցելու դեմ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով RFI-ին:
Ցուցարարները իշխանություններին կոչ են անում հրաժարվել օդանավակայան կառուցելու ծրագրից, որպեսզի պահպանվի շրջանի բնությունը:
Նոտր-Դամ-դե-Լանդ օդանավակայանի կառուցման առաջարկը առաջին արվել է 1960 թվականին: Ներկայիս 580 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը հաստատվել էր 2008 թվականին:
Սպասվում է, որ շինարարությունը կարող է սկսվել 2017 կամ 2018 թվականին:










