Ճապոնիայում վթար է տեղի ունեցել ստորգետնյա ռադիոակտիվ ջրերի պատճառով
Ճապոնական իշխանությունները հայտարարել են, որ ռադիոակտիվ ստորգետնյա ջրերի հավաքվելու արդյունքում վթար է տեղի ունեցել «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում: Վարակված ջուրն ավելի արագ կհայտնվի Խաղաղ օվկիանոսում, եթե անմիջապես լուծում չգտնվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինժեներները ստեղծել են հսկայական ստորգետնյա պատնեշ, որը պետք է պահի ջուրը, որը սառեցնում է ԱԷԿ-ի վնասված ռեակտորները: Սակայն ռադիոակտիվ ջրի մակարդակը արագ է աճում, ինչի արդյունքում պատնեշի քանդվելու խնդիր է առաջանում:
ԱԷԿ-ի շրջակայքում կան ջրի պահպանման հազարից ավել ավազաններ, սակայն դրանք գրեթե ամբողջությամբ լցված են:










