Իռլանդացին ուղիղ եթերում դեմքը չորացրել է 50 եվրոյով՝ առաջացնելով հանրության զայրույթը (տեսանյութ)

17:25 • 05.08.13

Աշխարհում կան մարդիկ, ովքեր այնքան շատ փող ունեն, որ անգամ չգիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ։ Ասվածի վառ օրինակն է իռլանդական հեռուստատեսությամբ ցուցադրված ուշագրավ և ինչ-որ առումով սկանդալային տեսանյութը, որում ետևի ֆոնին կանգնած տղամարդը, անձրևից թրջվելով, ցանկանում է մաքրել դեմքն ու թաշկինակի փոխարեն անում է դա ոչ ավել, ոչ պակաս 50 եվրոյանոց թղթադրամով։

 

Եվ ամենից ուշագրավն այն հանգամանքն է, որ տղամարդը ոչ թե պատահմամբ է թղթադրամը վերցրել, այլ՝ գիտակցաբար, և դիտելով տեսանյութը՝ ակնհայտ է դառնում, որ դա նրան ընդհանրապես չի կաշկանդում։

 

Տեսանյութն այսօր առավոտյան է տեղադրվել YouTube ժամանցային կայքում, սակայն  արդեն հասցրել է 270 հազար դիտում ունենալ ՝ առաջացնելով հանրության մեծ մասի զայրույթը։