Մոսկվայի ներգաղթյալների ճամբարում գտնվող 612 օտարերկրացիներ սպասում են արտաքսման
Մոսկվայում ապօրինի ներգաղթյալների ճամբարում գտնվում է 612 օտարերկրացի, որոնք սպասում են արտաքսման: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում միջավայրի ապաքրեականացման միջոցառումների ընթացքում ոստիկանությունը քաղաքի տարբեր շրջաններում հայտնաբերել է 1436 ապօրինի ներգաղթյալներ: Ավելի քան 4.500 ներգաղթյալներ ստուգվել են ՆԳՆ բազաներով: Ոստիկանության հայտնաբերած ներգաղթյալների մեջ մեծ թիվ են կազմում Վիետնամի, Եգիպտոսի, Մարոկոյի, Սիրիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիները:
Հնարավոր է, որ նրանց մեծամասնության մոտ անձնագրերը կեղծված են, ինչպես նաև ձերբակալվածների մի մասի մոտ հայտնաբերվել են զենքեր: Ըստ վերջին տվյալների, Մոսկվայում հանցագործությունների 41%-ը կատարվում է օտարերկրացիների կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատության» ռուսական ծառայությունը ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել ներգաղթյալների արտաքսման կենտրոնից:










