Երևանում «ԿԱՄԱԶ»–ը բախվել է Տիգրան Մուկուչյանին սպասարկող ավտոմեքենային

16:55 • 05.08.13

Երևանի Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում բախվել են Լևոն Գրիգորյանի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի 008 QQ 18 ավտոմեքենան և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան, որի համարանիշները հաշվառված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, տեղեկացնում է Shamshyan.com կայքը:


Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։