Վիետնամում արգելվել է լրատվություն տարածել սոցկայքերում

16:12 • 05.08.13

Վիետնամի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն ինտերնետ-օգտատերերին արգելվում է բլոգերում և սոցցանցերում անձնականից բացի որևէ տեղեկություն տարածել, հայտնում է ՌՒԱ Նովոստի-ն:

 

Ըստ վիետնամական ԶԼՄ-ների՝ այժմ ինտերնետում չի կարելի լրատվականներից, կառավարական կայքերից նորություններ տարածել: Չի կարելի տեղեկությունը տարածել նաև ամփոփ կամ քաղվածքի տեսքով:


Այդ երկրի տեղեկատվության ու կապի նախարարությունից հայտնել են, որ դա թույլ կտա կանխել կեղծ տեղեկությունների տարածումը:

 

Վիետնամական Nguyen Van Phu հրատարակությունից նկատել են, որ արգելքը վերաբերում է լուրի մեջբերմանը, այնինչ հղում կարելի է տարածել:


Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: