Գյումրիում ոսկու խանութից գողության փորձ արած ոստիկանները համակարգում աշխատել էին 13-15 տարի

18:15 • 05.08.13

Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում տեղակայված «Ռուբին» ոսկերչական խանութից այսօր՝ առավոտյան ժամը 4.20-ի սահմաններում, գողության փորձ կատարած Գյումրու Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը ոստիկանական համակարգում աշխատել են 13-15 տարի, տեղեկացնում է Aravot.am-ը։


Կայքի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու ոստիկանության աշխատակիցները շոկի մեջ են: Նրանք չեն պատկերացնում, թե ոստիկանության ակադեմիան ավարտած այս երկու ոստիկանները ինչպես կարող էին իրենց նման արարք թույլ տալ: Լրատվամիջոցը պարզել է նաեւ, որ գողության փորձ կատարած ոստիկանների աշխատավարձը կազմել է 150 հազար դրամ:


Aravot.am
-ի աղբյուրների փոխանցմամբ, այս պահին Գյումրիում են գտնվում ՀՀ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշանակվել է նաև ծառայողական քննություն, և չի բացառվում, որ մեղադրանք առաջադրեն նաև այս երկու ոստիկանների ղեկավարությանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: