ՌԴ-ում հայաստանցի ձեռնարկատեր է սպանվել

14:48 • 05.08.13

ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել հայ  գործարարի սպանության գործով։


Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, այսօր առավոտյան քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 42-ամյա հայաստանցի ներգաղթյալ՝ աչքին ստացած հրազենային վնասվածքով։
 

Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։



Համաձայն վարկածներից մեկի՝ սպանությունը կարող է կապված լինել նրա ձեռնարկատիրական գործունեության հետ։
Այժմ հետաքննություն է ընթանում դեպքի բոլոր մանրամասները բացահայտելու և կասկածյալին գտնելու համար։