Ստեփանավանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

17:13 • 05.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, և ներսում մահացած մարդ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1951 թ. ծնված Ա. Շ.-ի դին: