Լուիզիանայում քիմիկատներով բեռնված գնացքը դուրս է եկել գծերից

11:04 • 05.08.13

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Լոթել քաղաքում լույս երկուշաբթի գիշերը դյուրավառ և վտանգավոր քիմիկատներ տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից: Մոտակա տների բնակիչները տարհանվում են, փոխանցում է ria.ru-ն՝ հղում անելով Fox News-ին:

 

Գծերից դուրս է եկել առնվազն 26 վագոն. գնացքը բաղկացած էր 76 վագոնից: Նահանգապետ Բոբի Ջինդալը հայտնել է, որ վնասված ցիստեռններից մի քանիսից տեղի է ունենում քիմիկատների արտահոսք:  Նահանգապետի խոսքով՝ դեռ արտահոսքի ճշգրիտ մասշտաբները հայտնի չեն:

 

Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում: Ներկայում տարհանվել են մոտակա 100-ից ավելի տների բնակիչներ: