ԱՄՆ-ում հատուկ ծառայությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
ԱՄՆ տարբեր քաղաքներում երեկ հարյուրավոր մարդիկ են դուրս են եկել փողոց և բողոքել էլեկտրոնային գաղտնալսման զանգվածային ծրագրերից, որոնք իրականացվում են հատուկ ծառայությունների կողմից, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ցուցարարները հավաքվել են «Վերականգնեք Չորրորդը» խորագրի ներքո՝ նկատի ունենալով ԱՄՆ Սահմանադրության 4-րդ հոդվածը, որով արգելվում են չհիմնավորված հետախուզումները, ստուգումները, ամերիկացիների փաստաթղթերն ու անձնական ունեցվածքը վերցնելը։
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի ավելի քան 20 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում։
Ծրագրի գոյության մասին հաղորդել էր Էդվարդ Սնոուդենը, որը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տեխնիկական մասնագետ է։ Ավելի քան մեկ ամիս Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում բնակված Սնոուդենն այժմ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել։










