Ռուսական դատարանը Խոդորկովսկու 11-ամյա ազատազրկման ժամկետը կրճատել է 2 ամսով

17:03 • 06.08.13

Ռուսաստանի գերագույն դատարանը նավթային մագնատ Միխայիլ Խոդորկովսկու ազատազրկման 11-ամյա ժամկետը կրճատել է՝ 2 ամսով, հայտնում է The Moscow Times-ը՝ նշելով, որ «մեղադրանքը պատվիրված էր Կրեմլից»:


Դատարանը մերժել է նրան անմեղ ճանաչել փողերի լվացման, յուրացումենրի համար և սահմանել 10 տարի 10 ամիս ազատազրկում:

 

2003-ի հոկտեբերին ձերբակալված «ամենահայտնի ռուսաստանցի կալանավորը» և Ռուսաստանի «երբեմնի ամենահարուստ մարդը», որ հիմնել է «Յուկոս» էներգետիկ ընկերությունը, ազատ կարձակվի 2014-ի օգոստոսին:

 

Նրա հետ մեղադրված Պլատոն Լեբեդևի՝ Խոդորկովսկու կոնգլոմերատի բանկերից մեկի ղեկավարի ժամկետը ևս կրճատվել է 2 ամսով. նա դուրս կգա հաջորդ տարվա մայիսին: