Սիրիացի ապստամբները հսկողության տակ են առել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազան

14:24 • 06.08.13

Սիրիական ընդդիմությունը, որը մարտեր է մղում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ, Հալեպ նահանգի հյուսիսում ռազմավարական նշանակություն ունեցող ավիաբազա է գրավել, տեղեկացնում է Взгляд-ը՝ France-Presse գործակալությանը հղումով։

 

Ինչպես նշում է գործակալությունը, ապստամբները վերջին ամիսների ընթացքում դաժան մարտեր են մղել բազայի համար Մենահ շրջանի մոտակայքում։

 

Սիրիայում հակամարտությունն իշխանության և ապստամբների միջև սկսվել էր 2011թ.-ի մարտին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը։ Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ պայքարում են լավ զինված և մարզված վարձկան զինվորների դեմ։