Պայթյուն Դոնեցկի քիմիական նյութերի գործարանում. կան զոհեր

18:56 • 06.08.13

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի «Ստիրոլ» քիմիական նյութերի գործարանում, որը խոշորագույնն է այդ երկրում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta.ru-ն:


Նախնական տվյալներով արտակարգ դրության պատճառը ավշակի խողովակի պայթյունն է եղել:


Դեպքի վայրում է Գորլովկա քաղաքի դատախազը, ինչպես նաև՝ քննիչներ: Հարուցվել է քրգործ՝ խիստ վտանգավոր պայմաններում աշխատելիս անվտանգության կանոնները խախտելու համար:


Ռուսական ԶԼՄ-ները մանրամասնել էին նաև, որ մարդիկ զոհվել են ոչ թե բուն պայթյունից, այլ քիմիական նյութի արտահոսքից: