Բրազիլիայում ինքնաթիռի օդաչուն ուշագնաց է եղել թռիչքի ժամանակ
Արտակարգ իրավիճակի պատճառով այսօր հարկադիր վայրէջք է կատարել բրազիլական TAM ավիաընկերության ինքնաթիռը: Օդանավը, որը Ռիո-դե-Ժանեյրոյից ուղևորվում էր դեպի Փարիզ, շտապ վայրէջք է կատարել բրազիլական Սալվադոր քաղաքում այն բանից հետո, երբ առաջին օդաչուն անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դիսպետչերների որոշմամբ վայրէջքը կատարվել է օդաչուի վիճակի մասին հաղորդագրություն ստանալուց 18 րոպե հետո: Օդաչուն, ում անունը չի նշվում, տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր ուղևորները Սալավադորից Փարիզ են ուղարկվել նոր չվերթով: Ընկերությունը ներողություն է խնդրել պատճառած անհանգստության համար:










