Ջորջ Բուշ կրտսերը սրտի վիրահատություն է տարել

18:34 • 06.08.13

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Դալասում սրտի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով նրա խոսնակին:


Վիրահատության կարիք է առաջացել, երբ բժիշկներն արտերիայի խցանում են հայտնաբերել:

 

Երեքշաբթի օրն առավոտյան կայացած վիրահատության ժամանակ Բուշի սրտում ստենտ է տեղադրվել:

 

67-ամյա Բուշը լավ է և վաղը դուրս է գրվելու, իսկ հինգշաբթի օրվանից նախատեսում է իր սովորական գրաֆիկին անցնել:
Բուշ կրտսերն ԱՄՆ-ի նախագահն է եղել 2001-2009թթ.: