Վանաձորում կանխվել է երեխայի առուվաճառքի փորձ

12:44 • 06.08.13

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել հինգ քաղաքացու։


Աննա Է.-ն, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ն, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ն, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից բերման ենթարկված 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից բերման ենթարկված 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ն, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009թ. ծնված Ռիմա Ա.-ին:


Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:


Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: