Տավուշում զինծառայողը վիրավորվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից

12:45 • 06.08.13

Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին` ժամը 23:55-ի, սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:


Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն: