Հրդեհ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում (թարմացված)
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.37-ին, ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որից մեկը` փրփրահեղուկով:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
09.34
Ավելի ու պարզ դարձավ, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին:










