Լատվիան ԱՄՆ-ին կարտահանձնի Gozi վիրուսը ստեղծողին
Լատվիայի կառավարությունը որոշում է կայացրել ամերիկյան իշխանություններին հանձնել ռիգացի հաքեր Դենիս Չալովսկուն, ով մեղադրվում է կիբեռհանցագործությունների համար, հայտնում է Gazeta.ru-ն:
Չալովսկին իր ստեղծած Gozi վիրուսով 1 մլն համակարգիչ է վարակել, որոնցից 40.000-ը՝ ԱՄՆ-ում: Հաքերի հանձնումը պահանջել էր ամերիկյան դատախազությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործով ձերբակալվել են նաև ռուսաստանցի և մոլդովացի հաքերներ:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Չալովսկին ԱՄՆ-ում կդատապարտվի 67 տարվա ազատազրկման: Ռուսաստանցի հաքեր Կուզմինը ընդունել էր իր մեղքը, նրան սպառնում է 95 տարի:










