34 սարսափելի կադր Հիրոսիմայից
1945թ.-ի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգներն ատոմային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։ Այդ օրվանից անցել է 68 տարի։
bigpicture.ru-ն ներկայացնում է 34 կադր Հիրոսիմայից.
1. Ճապոնացի զինվորը քայլում է Հիրոսիմայի անապատային տարածքով՝ 1945թ.-ի սեպտեմբերին՝ ռմբակոծությունից մեկ ամիս անց։

2. Հիրոսիման երկնքից՝ քաղաքի ռմբակոծումից ոչ շատ անց։ Այստեղ ցուցադրված է քաղաքի խիտ բնակեցված շրջանը՝ Մոտոյասու գետի ափին։

3. Հիրոսիմայի լուսանկարն արվել է 1945թ.-ի օգոստոսին. գետի հունով դեպի վեր՝ դեպի Հիրոսիմայի ամենահայտնի վայրում ցուցահանդեսային կենտրոնի գմբեթը։

4. ԱՄՆ օդուժի տվյալներից. Հիրոսիման՝ ռմբակոծությունից առաջ։

5. Հրամանատար Ա. Ֆ. Բիրչը կոդավորում է ռումբը «Փոքրիկ» անվամբ՝ նախքան բեռնելը։

6. 3 մետր երկարությամբ, 4.000 կգ քաշով «Փոքրիկը»։

7. Լուսանկարն արվել է ամերիկյան օդանավից:

8. Մեծացող միջուկային «սունկը»։
9. Ավերված Հիրոսիման՝ 1945թ.-ի աշնանը։

10. Հիրոսիմայի էպիկենտրոնը՝ 1945թ.-ի աշնանը։

11. Ոչնչացված Հիրոսիմայի համապատկերի մի մասը, որն արվել է 5 լուսանկարչական սարքերի միջոցով, Առևտրի պալատի շենքի տանիքից, ողբերգությունից 2 ամիս անց։

12. Օտա գետի կամուրջը՝ Հիրոսիմայի հիպոկենտրոնից 880 մետր հեռավորությամբ։

13. Գունավոր լուսանկար՝ ավերված Հիրոսիմայից. (1946թ.-ի մարտ)։

14. Պայթյունից ավերվել է Օկիտա գործարանը՝ Հիրոսիմայում. 7 նոյեմբեր, 1945:

15. Ավերված փողոց Հիրոսիմայում։

16. Այս հիվանդը գտնվել է էպիկենտրոնից մոտ 1 981,20 մետր հեռավորությամբ։ Գլխարկը պաշտպանել է նրա գլխի մի մասն այրվածքներից։

17. Խիտ բնակեցված շրջան Հիրոսիմայում. պայթյունից մեկ շաբաթ անց։

18. Երկաթի մնացորդներ. այն ամենը, ինչ մնացել է թատրոնի շենքից։

19. Հիրոսիմայի հրշեջ բաժանմունքը կորցրել է իր միակ ավտոմեքենան։

20. Հիրոսիման երկնքից՝ 1945թ.-ի աշնանը։

21. Գունավոր լուսանկար՝ արված 1945թ.-ի աշնանը։

22. Փականի «ստվերը» մնացել է պատին՝ ողբերգական պայթյունից հետո։

23. Հիրոսիմայի ռմբակոծության զոհը պառկած է ժամանակավոր հիվանդանոցում, որը տեղակայված է բանկի շենքում։

24. Հիվանդի մարմնին այրվածքները մնացել են մուգ գծերի տեսքով՝ այն կիմանոյի, որն այդ պահին կրել է տուժածը։

25. Պայթյունից տուժածներ։

26. Սպիները մնացել են մարմնի այն մասերում, որոնք պաշտպանված չեն եղել ռադիացիոն ուղիղ ճառագայթներից։

27. Հիրոսիմայի պայթյունի էպիկենտրոնը՝ վերևից։

28. Մարդը նայում է փլատակներին, որոնք մնացել են ատոմային պայթյունից հետո։

29. Հիրոսիմայի ավերված արդյունաբերական շրջանները՝ վերևից։

30. Հիրոսիման և լեռները՝ հետևի ֆոնին. 1945թ.-ի աշնանը։

31. ԱՄՆ բանակի ներկայացուցիչներն ուսումնասիրում են Հիրոսիմայի էպիկենտրոնը՝ պայթյունից հետո։

32. Հիշատակի պուրակի այցելուները. 2005թ.-ին։

33. Հավերժական կրակը՝ ի հիշատակ ատոմային պայթյունի զոհերի։

34. Հիրոսիման այժմ։











