Իվանիշվիլին կասկածներ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

15:49 • 06.08.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հույս ունի, որ մոտ ապագայում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմը կամ կպարզեցվի, կամ կվերանա. այդ մասին վարչապետը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի մոսկովյան գրասենյակին տված հարցազրույցում։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Իվանիշվիլին ասել է, որ երկրի նոր իշխանությունները հյուսիսային հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում շատ բանի են հասել։


«Կարծում եմ, որ կարճ ժամանակամիջոցում մենք կարողացանք հարթել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, և այդ գործընթացը հնարավոր է զարգացնել։ Բացի այդ, ես կարծում եմ, որ այդ ամենին կարող է հաջորդել չվերթների վերականգնումը, վիզային ռեժիմի դյուրացումը Ռուսաստանի հետ կամ, առհասարակ, վերացումը»,-հայտարարել է Իվանիշվիլին։

 

Վարչապետի խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների լիակատար վերականգնման համար կպահանջվեն շատ ջանքեր, սակայն նպատակին անպայման կհասնեն։