30 տարվա ազատազրկում՝ Մարկեսին. ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիայի խոշորագույն տարածողը

00:25 • 06.08.13

Անցած շաբաթ Իռլանդիայում ձերբակալվել է Էրիկ Օուեն Մարկեսը, ում ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն համարում է մանկական պոռնոգրաֆիայի տարածման ամենախոշոր միջնորդն ամբողջ աշխարհում, այսօր հայտնել է Independent.ie-ն:


Հրապարակման մեջ նշվում է, որ ձերբակալությունը կատարվել է օգոստոսի 1-ին՝ արտահանձնման պահանջով, որ հղել է ամերիկյան դատարանը:


ԱՄՆ-ում Մարկեսին 30 տարվա ազատազրկում է սպառնում:


Մարկեսը հնարավոր է նաև թմրավաճառների, զինավաճառների և այլ «ապօրինի» գործունյաների որջ դարձած Tor ցանցի հիմնադիրն է:


Ամերիկացի գործակալներին հաջողվել էր Մարկեսին գտնել միայն 1 տարվա որոնումից հետո: Նրա համակարգչի ստուգումից պարզվել է, որ նա փորձել է ճշտել՝ ինչպես են ՌԴ վիզա ստանում: