Պակիստանում զինված հանցագործներն ավտոբուսի 13 ուղևորի են սպանել

11:43 • 06.08.13

Պակիստանի հարավարևմտյան շրջանում զինված հանցագործներն առևանգել և սպանել են ավտոբուսի 13 ուղևորի, հաղորդում է Associated Press-ը:

 

Ուղևորներն առևանգվել են երկուշաբթի գիշերը, Բալուջիստանից դեպի Փունջաբ ուղևորվող ավտոբուսների շարասյունից: Ոստիկանությունն այսօր գտել է նրանց մարմինները:

 

Զորքերը Բալուջիստանով անցնող ավտոբուսների շարասյուներին ապահովում են պաշտպանությամբ: Բայց հարձակվողները շեղել են զորքերի ուշադրությունը՝ հարձակվելով մոտակայքում գտնվող նավթատարի վրա: Զորքերը պատասխանել են, ինչի հետևանքով զինվորներից մեկը մահացել է:


Զինված հանցագործների մյուս խումբն այդ ժամանակ հարձակվել է ավտոբուսների վրա և տարել 13 ուղևորի:

 

Կատարվածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: