Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել

11:30 • 06.08.13

Թուրքական Ռեյհանլը բնակավայրի մոտ՝ սիրիական սահմանին, վառելիքի մաքսանենգների և թուրք զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 8 խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Ենթադրվում է, որ բնակիչներից ոմանք փորձել են օգնել մաքսանենգներին, ինչի ընթացքում կռիվ է սկսվել։ Այդ ընթացքում զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել։

 

Միջադեպի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որոնցից մեկը՝ երեխա։ Նրանցից 4-ը տեղափոխվել են Ռեյհալնըի հիվանդանոց։

 

Որոշ գյուղացիներ պնդել են, որ փոխհրաձգության ընթացքում տների և մեքենաների ուղղությամբ գնդակներ են հասել։
Գյուղի մոտակայքում հսկողությունն ուժեղացվել է։