Ամերիկացի նախկին գործակալ Սնոուդենը գրանցում է ստացել Ռուսաստանում. նրա հայրը ևս հրավիրվել է ՌԴ

15:40 • 06.08.13

Ամերիկացի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը գրանցում է ստացել Ռուսաստանում՝ ըստ բնակության վայրի, հայտնում է radiovesti.ru-ն՝ վկայակոչելով նրա փաստաբան Անատոլի Կուչերենայի հայտարարությունը:

 

Կուչերենան հայտնել է, որ ԱՄՆ՝ Սնոուդենի հորը Ռուսաստան գալու հրավեր է ուղարկել: Նա հույս է հայտնել, թե նրան վիզա կտրամադրվի:

 

Նույն առիթով RT-ն հայտնում է, որ հնարավոր է Ռուսաստան գա ոչ միայն Սնոուդենի հայրը, այլև նրա փաստաբանն ու ընկերները:

 

Սնոուդենը հունիսի սկզբին բացահայտել էր ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների իրականացրած գաղտնալսումենրի մասշտաբները, ապա փախել երկրից և հաստատվել Ռուսաստանում, ինչից սրվել էին ռուս-ամերիկյան հարաբերությունները: