Պետերբուրգում եռման ջուր են լցրել ՀՀ քաղաքացու վրա. նրա վիճակը ծանր է

19:44 • 06.08.13

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան Սանկտ Պետերբուրգում եռման ջուր են լցրել հայի վրա, հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»:

 

Միջադեպից հետո Տոսկովսկի շրջանային հիվանդանոց է տեղափովել Հայաստանի 36-ամյա քաղաքացին: Վերջինս հայտնել է, որ առավոտյան 4-ին Սերտոլովոյում Լարինի փողոցի 4-րդ շենքի մուտքում իր վրա եռման ջուրը լցրել է անհայտ անձը:


Այրված է ներգաղթյալի մարմնի 33 տոկոսը: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում, իսկ իրավապահները փաստի առթիվ ստուգում են անցկացնում: