Սիրիայի հյուսիսում գրոհայինները մահապատժի են ենթարկել 450 քուրդ պատանդների՝ այդ թվում 120 երեխաների

00:12 • 06.08.13

Սիրիայի հյուսիս-արևելքում «Ֆրոնտ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպանել են 450 քուրդ գերիների, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Press TV-ին:


Ըստ իրանական «Ալ Ալյամ» հեռուստատեսության տեղեկությունների՝ սպանվածներից 120-ը երեխաներ են, իսկ մնացածը ծեր մարդիկ և կանայք են: Զինյալները համացանցում են տեղադրել տեսագրություններ, որոնցում պատկերված են եղել սպանված կանայք և երեխաները: 


Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր Սիրիայում մեծ թվով մարդկանց գերեվարության մասին: Հաղորդվում էր, որ գերիները քրդական աշխարհազորի ընտանիքի անդամներն են: