Հենրիկ Նավասարդյանին և Միսակ Համբարձումյանին աշխատանքից ազատելու պատճառն անհիմն է. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

16:03 • 06.08.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անհիմն է համարում քաղաքապետարանի դիմաց արդեն 12 օր անժամկետ նստացույց հայտարարած քաղաքացիների պահանջը՝ աշխատանքից ազատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին, այս մասին տեղեկացնում է «Ազատություն TV»–ին:

«Այն աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, այդ ժամանակ, բնականաբար, ես կվերանայեմ, բայց այսօր այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են»,- ասել է քաղաքապետը՝ հարցն ուղղելով լրագրողին.«Եթե երեք, չորս հոգի հավաքվում են, ձեր հրաժարականը պահանջում, մյուսի, մյուսի, նորմա՞լ եք ընդունում»:


Տարոն Մարգարյանի կարծիքով՝ այդ հրաժարականներին, այդ պահանջներին ժողովուրդն այնքան էլ կողմնակից չէ: