Amazon.com-ի տնօրենը դարձել է The Washington Post-ի սեփականատերը

01:09 • 06.08.13

Ամերիկյան Amazon առցանց ռիտեյլերի հիմնադիր և ղեկավար Ջեֆֆ Բեզոսը կդառնա ամերիկյան The Washington Post թերթի նոր սեփականատերը, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով պարբերականի կայքին:


Գործարքի արժեքը կազմում է 250 միլիոն դոլար: Այն հավանաբար կեզրափակվի 60 օրվա ընթացքում:


Amazon ընկերությունը որևէ կապ չունի այս գործարքի հետ: Բեզոսը թերթը գնել է որպես ֆիզիկական անձ: