Ուրուգվայում գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը
Ուրուգվայում երկուշաբթի գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը, ի դեպ, միասեռականներից մեկը հիվանդ է քաղցկեղով, հայտնում է Взгляд-ը՝ լատինամերիկյան լրատվամիջոցներին հղումով։
Պսակադրությունը կատարվել է Մոնտեվիդեոյի հիվանդանոցներից մեկում, միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ուժի մեջ մտնելու օրը։
Երկրի նախագահ Խոսե Մուխիկան օրենքը ստորագրել էր դեռ մայիսին։
Ամուսնացողների անունները գաղտնի են պահվում։
Այլ միասեռականներ նույնպես ամուսնանալու ցանկություն են հայտնել, սակայն նրանք ստիպված կլինեն փոքր-ինչ սպասել ի տարբերություն առաջին զույգի. միասեռականներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։
Ուրուգվայը դարձել է միասեռ ամուսնությունները թույլատրող հարավամերիկյան երկրորդ երկիրը։ Առաջինը նման օրենք է ընդունել Արգենտինան։










